Ադամա Տրաորեն կտեղափոխվի «Բարսելոնա»
«Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ադամա Տրաորեն վաղը՝ հունվարի 28-ին, բուժզննում կանցնի՝ «Բարսելոնա» տեղափոխվելուց առաջ:
Ակումբները բանակցություններ են վարում ֆուտբոլիստի վարձակալության շուրջ՝ հետագայում 35 մլն եվրոյով տրանսֆերը գնելու իրավունքով:
Տրաորեի հավանական տեղափոխությունը «Տոտենհեմ» այլևս չի քննարկվում: Մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում էր նրան օգտագոչծել աջ պաշտպանի դիրքում, սակայն 26-ամյա ֆուտբոլիստին նման հեռանկարը դուր չէր գալիս:
Ադաման «Բարսելոնայի» սան է: «Վուլվերհեմփթոնում» նա այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 խաղի, դարձել 1 գոլի հեղինակ: