211652_close_icon
views-count15172 դիտում article-date 13:04 26-01-2022

«Եղել է հայհոյանք ու թեթև ապտակ լրագրողին, այնպես չի եղել, ինչպես ԱԺ նախագահը, որին հայհոյել էին, ինքը գլխով քիթը բերանին հագցրեց». Ռուբիկ Հակոբյան. aravot.am

aravot.am-ը գրում է. Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում շարունակվեց ՀՀ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Ռուբիկ Հակոբյանի թեկնածության քննարկումը:

Հիշեցնենք, որ նախորդ նիստում վեճ եղավ ՔՊ-ի ու ընդդիմադիրների միջեւ: ՔՊ-ականները ասում էին, որ Ռուբիկ Հակոբյանը քաղաքականապես չեզոք չէ, խտրական մոտեցումներ ունի:

Այսօրվա նիստում արդեն վեճը հասավ փոխադարձ վիրավորանքների եւ կռվի: Մինչ այդ` Ռուբիկ Հակոբյանն ամփոփիչ ելույթում նախ բացատրեց, թե ինչու առաջադրվեց: Նա նշեց, որ ինքը ասել է, որ հստակ քաղաքական գործիչ է, ընդդիմադիր հայացքներ ունի ու ոլորտային այս հանձնաժողովում ոլորտի պրոֆեսիոնալներին երեւի կհրավիրեն, ցանկացել է չառաջադրվել:

Բայց երբ տեսավ, որ քաղաքական մեծամասնությունը ում առաջադրել էր, հիմնականում քաղաքական գործիչներ էին, քաղաքական մեծամասնությունը այս կարեւոր հանձնաժողովում նման թեկնածուների է առաջադրում, այս անգամ արդեն ինքն է դիմել «Հայաստան» խմբակցությանը. «Ասացի՝ պատրաստ եմ մասնակցել այդ մրցույթին…

Մանրամասներն՝  այստեղ
 

Նմանատիպ նյութեր