Մել Գիպսոնը պնդում է, որ չի հայհոյել լրագրողին
Ավստրալացի լրագրող Քրիստի Միլլերը դերասան Մել Գիպսոնին մեղադրել է իրեն վիրավորելու եւ վարկաբեկելու մեջ: Նրա խոսքով, 59-ամյա Գիպսոնն իրեն հրել է, թքել երեսին եւ «շուն» անվանել այն բանից հետո, երբ աղջիկը փորձել է լուսանկարել նրան 24-ամյա ընկերուհու՝ Ռոզալինդ Ռոսսի հետ:
Դեպքը տեղի է ունեցել կինոփառատոնի ժամանակ: Գիպսոնն իր հերթին հայտարարել է, որ չի հայհոյել լրագրողին: Նրա ներկայացուցիչն ասել է, որ իրականում Քրիստին հետապնդել է Գիպսոնին եւ նրա ընկերուհուն, որոնք խնդրել են հանգիստ թողնել իրենց: Ինչ վերաբերում է հարվածելոն, Գիպսոնի ներկայացուցիչը դա էլ է հերքել: