211652_close_icon
views-count54658 դիտում article-date 11:38 26-01-2022

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Աբովյանում բախվել են Chevrolet-ն ու Nissan X-terra-ն. Nissan-ը կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00–ի սահմաններում Աբովյան քաղաքի Ռոսիայի, Օգոստոսի 23-ի փողոցների և Բարեկամության հրապարակի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 38-ամյա Էդվին Ղուլյանի վարած Chevrolet  մակնիշի և  68-ամյա Ռուբիկ Սարիբեկյանի վարած Nissan X-terra մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար,  տուժածներ չկան:

Օպերատիվորեն  ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել է նաև «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության  ներկայացուցիչը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր