211652_close_icon
views-count1779 դիտում article-date 15:46 25-01-2022

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունվարի 23-ին, ժամը 23.30-ին, Երևանի Արտաշատի խճուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել վարորդին. 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 24-ին, ժամը 02.30-ին, Երևանի Իսակովի պողոտայում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան բախվել է բաժանարար բետոնե արգելապատնեշին. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 24-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Խորենացու փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 24-ին, ժամը 14.45-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 14-րդ կմ-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 24-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Գորիս քաղաքի Արցախյան խճուղում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Տոյոտա 4 Ռուններ» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2121»-ի 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 24-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 40-ամյա քաղաքացի: Պարզվել, որ հունվարի 23-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկի և Ադելյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան բախվել է կամրջի բետոնե պատնեշին. 40-ամյա վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 24-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Բերդ-Այգեպար ճանապարհի 7-րդ կմ-ին «ՈՒԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. 36-ամյա վարորդը և 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր