211652_close_icon
views-count8347 դիտում article-date 20:39 24-01-2022

Նախագահի հրաժարականի մասին ես իմացել եմ հրապարակայնացումից մոտ 3,5 ժամ առաջ. Ինձ զանգահարել է Արմեն Սարգսյանը. Փաշինյան. News.am

Հրաժարականի որոշումը նախագահն ինքն է կայացրել, եես դրա մասին իմացել եմ հրապարակայնացումից ընդամենը մոտ 3,5 ժամ առաջ: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նա երեկ հրապարակումից ժամեր առաջ զանգահարել է ինձ, մենք խոսել ենք այդ մասին: Ես ՀՀ նախագահին հարցրել եմ, թե ինքն ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե՞ տեղեկացնում է, որ կայացրել է արդեն որոշումը: Նա ասել է, որ կայացրել է որոշումը: Այս համատեքստում ես նաեւ չեմ կարծում, թե պետք է ասեմ, թե իր հիմնավորումներում ինչն է բավարար, ինչը՝ չէ:

Միակ դիտարկումն այն է, որ Սահմանադրության հետ կապված նախագահի դիրքորոշումները հայտնի են եղել եւ ես կարծեն նախորդ անգամ, ես ասացի, որ Սահմանադրության փոփոխությունների հարցում իմ դիրքորոշումը մի փոքր տարբերվում է Հանրապետության նախագահի դիրքորոշումից, կամ էականորեն է տարբերվում: Նաեւ ուզում եմ ընդգծել, որ 2017-ից հետո, երբ Արմեն Սարգսյանը ընտրվել է նախագահ, հետո ես ընտրվել եմ վարչապետ, այդ ընթացքում Սահմանադրության որեւէ դրույթի մեջ փոփոխություն տեղի չի ունեցել»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր