211652_close_icon
views-count2285 դիտում article-date 12:20 24-01-2022

Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ

 Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով ամբաստանյալների խափանման միջոցները փոխելու միջնորդությունների վերաբերյալ որոշումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը հայտնեց, որ դատարանը որոշում է կայացրել ամբաստանյալ Արտյոմ Համբարյանի կալանքը փոխել գրավով՝ 5 միլիոն դրամ, մյուսների խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունները մերժվել են:

Նա հավելեց, որ որոշումը նոր են ստացել, այն բավականին ծավալուն է, դեռ չեն հասցրել ծանոթանալ: «Չեմ կարծում, որ միջնորդությունները մերժելու այնպիսի հիմնավորումներ կարող են լինել, որոնք տեղավորվում են տրամաբանության մեջ:

Հովհաննիսյանը հավելեց, որ որոշմանը ծանոթանալուց հետո շատ կարճ ժամկետում վերաքննիչ բողոք կներկայացնեն: 

Դավիթ Տոնոյանի պաշտպանները միջնորդել էին Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել, Տոնոյանի համար երաշխավորել էին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը  և Վիլեն Գաբրիելյան, «Հանրապետություն» կուսակցության նախագահ  Արամ Զավենի Սարգսյանը։  Մյուս ամբաստանյալների պաշտպանները միջնորդել էին կիրառել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցներ, այդ թվում՝ գրավ։ 

Նմանատիպ նյութեր