211652_close_icon
views-count2863 դիտում article-date 22:34 23-01-2022

Տեսչական մարմինը չի կարող առողջապահության նախարարի հաստատած սանիտարական կանոնի չպահպանման համար տուգանել ձեզ․ Ռ. Հայրապետյան

ՀՀ ԱՆ 05.01.2022 թվականի

N 02-Ն որոշմամբ սահմանափակումների ենթարկված հարգելի տնտեսվարողներ

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Տեսչական մարմինը ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացնել ստուգաթերթի և հանձնարարագրի հիման վրա:

ՁԵԶ ԱՅՑԵԼԵԼԻՍ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋԵՔ ԱՅԴ 2 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՑ ՄԵԿԸ:

Տնտեսական գործունեության առանձին տեսակների և ծառայությունների մատուցման գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ կարող են սահմանվել միայն կարանտին սահմանելու վերաբերյալ կառավարության որոշմամբ:

ՁԵԶ ԱՅՑԵԼԵԼԻՍ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋԵՔ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԸՆԿԱԾ ՕՐԵՆՔԸ ԿԱՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ, ՎԿԱՅԱԿՈՉԵԼՈՎ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԸ:

ՀԻՇԵՔ՝

Տեսչական մարմինը չի կարող առողջապահության նախարարի հաստատած սանիտարական կանոնի չպահպանման համար տուգանել ձեզ:

Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր