211652_close_icon
views-count40412 դիտում article-date 18:31 22-01-2022

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Lexus-ը բախվել է երկաթյա խողովակներին. կա վիրավոր, վթարի պատճառը մեկ այլ Lexus-ի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
 
Ժամը 13:20-ի սահմաններում, Լանջաղբյուր գյուղի բնակիչ, 32-ամյա Մհեր Սեդրակյանը՝ իր վարած Lexus-350  մակնիշի ավտոմեքենայով, Սարուխան-Գանձակ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա խողովակներին:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, վարորդի համագյուղացի և հասակակից Իշխան Բոզոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:
 
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Ճանապարհային  ոստիկաններն ու ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները պարզել են, որ վթարի պատճառը եղել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Նարեկ Մովսեսյանի կողմից վարած Lexus GX-470 մակնիշի ավտոմեքենայով անզգուշաբար Մ. Սեդրակյանի համար վթարային իրավիճակ ստեղծելը:
 
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+

Նմանատիպ նյութեր