211652_close_icon
views-count17920 դիտում article-date 18:30 21-01-2022

Կասկադյորական ավտովթար՝ Երևանում. 34-ամյա վարորդը Opel-ով մխրճվել է «Երևանյան խոհանոց»-ի տարածք՝ դառնալով ավերածության հեղինակ. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 21-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 34-ամյա Դավիթ Աբելյանը Սարյան փողոցում իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել «Երևանյան խոհանոց»-ի տարածք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել են պարեկներ Գագիկ Եսոյանն ու Գրիգոր Սարգսյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չանցնեն տարածք, քանի որ ավերածության արդյունքում բարձր լարման էլեկտրական լարերը պոկվել էին, ու եթե պարեկները տեղում ծառայություն չիրականացնեին, ապա քաղաքացիները կանցնեին այդ հատվածով, և չէր բացառվի, որ կլիներ հոսանքահարման դեպք։ 

Փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։ 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր