53937 դիտում
12:08 16-01-2023
Կասկադյորական ավտովթար Երևանի կենտրոնում․ ԱԱԾ 26-ամյա աշխատակիցը ոչ սթափ վիճակում՝ Mazda-ով ավերածության հեղինակ․ դեպքի վայրում փրկարարներին ասում էր․ «Մաշնիս բանալին գտեք, խոդի տամ, գնամ տուն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Էրիկ Չարչյանը իր վարած ռուսական համարանիշներով Mazda մակնիշի ավտոմեքենայով Կորյունի փողուցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, արմատախիլ արել այն, առաջ ընթացել, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, կոտրել սրահներից մեկի ճաղավանդակները, բազալտե քարերը ու կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Է․ Չարչյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վարորդին առաջինն օգնության են հասել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ապա մոտեցրել օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերպապահ խմբին։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Սուրեն Բալդրյանն ու կրտսեր պարեկ Հովհաննես Հովհաննիսյանը։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է ոչ սթափ։
Վթարի մասին ՀՀ ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը աշխատում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում։ Երբ դեպքի վայրում աշխատանքներ էին կատարում հրշեջ-փրկարաները, քանի որ բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհի նշաններ էր նկատվել, վարորդը հրշեջ-փրկարաներին ասում էր․ «Ախպերնե՛ր, մաշնիս բանալին գտեք, որ հեսա դզենք, խոդի տամ, գնամ տուն։ Ու եթե ձև կա, կուրտկաս էլ մեջից հանեմ, որ հագնեմ»։ Իսկ երբ փրկարաները նրան ասացին, որ կուրտկան թաց է, նա ծիծաղելով պատասխանեց․ «Ոչինչ, տանեմ տուն, կչորանա, կհագնեմ»։ Իսկ հետո փրկարարն իր ծառայողական բաճկոնը տվեց նրան, որ հագնի։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 135+
135+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3103 դիտում
15:23 01-04-2014
Մամիկոն Խոջոյանը գիտակցության գալուց հետո անընդհատ ասում է՝ գնամ, գնամ…