211652_close_icon
views-count826 դիտում article-date 17:18 20-01-2022

Ադրբեջանական գերությունից վերադարձած և կալանավորված Արեն Արամյանի խափանման միջոցի փոփոխության հարցով միջնորդություն է ներկայացվել դատարան, նրա ոտքի ամպուտացման վտանգ կա․ պաշտպան. Tert.am

Ադրբեջանական գերությունից վերադարձած և Հայաստանում կալանավորված Արեն Արամյանի խափանման միջոցի փոփոխության հարցով միջնորդություն ենք ներկայացրել դատարան։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արա Կարապետյանը։

«Առաջին ատյանի դատարան է միջնորդությունը ներկայացվել՝ նոր հանգամանքներ ի հայտ գալու հիմքով։ Մեզ տեղեկացրել են նախաքննության ավարտի մասին։ Բացի այդ երեկ բժիշկները Արեն Արամյանին հայտնել են, որ եթե այսպես շարունակվի, չի բացառվում, որ ամպուտացման գնան։ Լրատվականների և պատգամավոր Տիգրան Աբրահամյանի անդրադարձից հետո միայն երեկ և այսօր հետազոտություններ են իրականացրել։ Սպասում ենք նաև բժշկական հետազոտության գրավոր պատասխանները ստանալուն։ Միջնորդել ենք նաև գրավը թույլատրելի ճանաչելու հարցով»,-ասաց նա։

Խափանման միջոցի հարցով միջնորդությունը վաղը ժամը 14։00-ին է քննարկվելու։ Պաշտպանի խոսքով ՝ ակնհայտ է, որ այս պահին զինծառայողի առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ, ավելին՝ հղի է ճակատագրական հետևանքներով։ Նրա խոսքով` այժմ Արենը որևէ վերականգնողական բուժում չի ստանում, բացի այդ՝ հոգեբանորեն էլ լավ վիճակում չէ։

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր