211652_close_icon
views-count2577 դիտում article-date 14:01 20-01-2022

Բաքվից դեռ արձագանք չկա, ակնկալում ենք գրավոր պատասխան․ Արմեն Գրիգորյանը՝ Ադրբեջանին ներկայացված առաջարկների մասին

Tert.am-ը գրում է. Ադրբեջանին ներկայացված առաջարկները վերաբերում են հայելային տարբերակով զորքերի հետքաշմանը, սահմանապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով ԽՍՀՄ տարիներին գոյություն ունեցող քարտեզները։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչ առաջարկություններ է Նիկոլ Փաշինյանն ուղարկել Իլհամ Ալիևին։

«Սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ Հայաստանի՝ Ադրբեջանին ներկայացված առաջարկությունների փաթեթն ընդհանուր առմամբ վերաբերում է սահմանում բարենպաստ պայմանների ստեղծմանը, որպեսզի սկսենք սահմանագծման և սահմանազատման գործընթացներ։ Առաջարկությունները ներկայացրել ենք գրավոր և այս պահին դեռևս արձագանք չենք ստացել, ակնկալում ենք գրավոր արձագանք»,-ասաց Արմեն Գրիգորյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, թե ինչու պետք է ՀՀ ԶՈւ-ն հետ քաշվի, եթե նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված է, որ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ հիմա տեսնում ենք, որ Ադրբեջանը առաջ է եկել, Արմեն Գրիգորյանն ասաց․

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերաբերում է ԼՂՀ-ին և կարգավորումները հենց Լեռնային Ղարաբաղի մասով են»,-ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե Արցախի կարգավիճակի հարցով ՀՀ հստակ մոտեցումը որն է, Արմեն Գրիգորյանն ասաց, որ ԼՂՀ կարգավիճակի որևէ սահմանափակում չպետք է լինի։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցություններով պետք է ԼՂ հիմնախնդրի լուծում գտնել՝ կարգավիճակի առանց որևէ սահմանափակման»,-շեշտեց նա։

 

 

 

Նմանատիպ նյութեր