211652_close_icon
views-count21426 դիտում article-date 13:28 18-01-2022

Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության  Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ  Շագոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 16-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Այդ օրը՝ ժամը 18:15-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 29-ամյա Ղևոնդ Հ.-ի վարած  Opel  մակնիշի և Երևանի բնակիչ, 33-ամյա Հերմինե Ղ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  Ղևոնդ Հ.-ի ուղևորներ, 47-ամյա Իրինա Պ.-ն, 19-ամյա Վարդուհի Պ.-ն, 51-ամյա Ռուզան Ս.-ն և Հերմինե Ղ.-ի ուղևոր, 34-ամյա Գայանե Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայութան Երևանի գնդի 2-րդ գումատակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի  տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր