211652_close_icon
views-count1426 դիտում article-date 19:49 16-01-2022

«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը պաշտոնանկ արվեց

«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում է մերսիսայդցիների պաշտոնական կայքը։

Մոտ ժամանակներս ակումբը կհայտարարի Բենիտեսին փոխարինողի անունը։ 61-ամյա մասնագետը 2021 թվականի հուլիսից էր գլխավորում «Էվերթոնը»։ Իսպանացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված էր մինչև 2024 թվականի հունիսը։

ԱՊԼ-ի 22-րդ տուրում «Էվերթոնը» պարտվեց առաջնության ետնապահ «Նորվիչին» (1-2)։, ինչն էլ լցրեց ակումբի ղեկավարության համբերության բաժակը: ԱՊԼ-ի վերջին 13 խաղում «Էվերթոնը» կարողացել է միայն մեկ հաղթանակ տանել։

19 տուրից հետո «Էվերթոնը» 19 միավոր է վաստակել և գտնվում է մրցաշարային աղյուսակի 15-րդ տեղում։

Նմանատիպ նյութեր