Խնդիրը լուծվել է և ինտերնետ կապը վերականգնվել է. Բիլայն Արմենիա
Սիրելի բաժանորդներ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխի վնասման հետեւանքով մեր բաժանորդները զրկվել էին ինտերնետ կապի հասանելիությունից։
Այս մասին հայտնում են «Բիլայն» ընկերությունից:
«Ցանկանում ենք տեղեկացնել, որ խնդիրը լուծվել է և կապը վերականգնվել է։
Շնորհակալ ենք մեր ծառայություններից օգտվելու համար և ևս մեկ անգամ հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»: