6444 դիտում
11:52 31-12-2021
Միշտ բանակի ու զինվորի կողքին․ Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը շնորհավորեց զինվորներին ու պատվոգրեր հանձնեց նվիրյալ զինվորականներին
Բանակը մեր անվտանգության երաշխավորն է, և տարեմուտին բոլորս մտքով մեր զինվորի կողքին ենք։
Արագածոտնի մարզպետ, գնդապետ, «Ապարան» կամավորական ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, մարզպետի տեղակալներ Հարություն Գուլյանն ու Տիգրան Եղիազարյանն այսօր անձամբ շնորհավորեցին մեր զինվորներին ու զինվորականներին։
Մարզի ղեկավարությունն այցելեց ՀՀ ՊՆ N զորամաս, ուղերձ հղեց ու մարզպետի որոշմամբ պատվոգրեր հանձնեց զորամասի մի խումբ զինվորականների՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար։
Այսպիսով, Ռազմիկ Պետրոսյանի որոշմամբ պատվոգիր ստացան փոխգնդապետ Վարդան Զենոբի Տեր-Պետրոսյանը, մայոր Արմեն Սամվելի Դավթյանը, մայոր Գևորգ Մարգարի Խաչատրյանը, կապիտան Վահան Հայկի Քեշիշօղլյանը, ենթասպա Արմինե Ալեքսանդրի Մկրտչյանը։
Մարզպետն իր սրտի խոսքն ասաց զինվորին՝ որպես հրամանատարի, ծնողի, երկար ուղի անցած հմուտ զինվորականի։ Նա կոչ արեց միշտ հպարտանալ զինվորի վեհ կոչմամբ։
«Մեր հայոց պետականության պահպանության ամենապատասխանատու գործը հայոց բանակի ուսերին է, և այդ կարևոր ու սրբազան առաքելությունն իրականացնելիս մենք՝ պետական այրերս, միշտ ձեր կողքին ենք։ Մենք միասին պիտի կերտենք մեր խաղաղությունն ու հաղթանակը։ Բարի՛ ծառայություն մեր պանծալի բանակին»,-նշեց Ռազմիկ Պետրոսյանը։
Ինչպես ասաց զորամասի հրամանատարը՝ մարզպետարանի ղեկավարության այցը հաճելի անակնկալ էր։ Մի քանի օր առաջ բանակի շարքերը համալրած զինվորներն էլ իրենց հերթին անակնկալ մատուցեցին պաշտոնատար անձանց՝ նրանց համար կատարելով հայոց օրհներգը։
Կրկին հատուկ շնորհավորանք ենք հղում ձեզ, սիրելի՛ զինվորներ ու մեր բանակն ամուր պահող խիզա՛խ զինվորականներ։

Նմանատիպ նյութեր
17209 դիտում
20:41 13-01-2022
Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Սերգեյ Մովսիսյանին
3198 դիտում
13:27 28-10-2021
«Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ
Այս բաժնից
964 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1450 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1120 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am