1255 դիտում
14:31 13-01-2022
Ծրագրավորողներ կան՝ չեն ուզում Երևանում ապրել, ուզում են գյուղից աշխատել ամերիկյան ընկերության համար. Քերոբյան
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց համայնքներում սուբվենցիոն ծրագրերում նոր ուղղություններ ավելացնել, որոնցից մեկը գերարագ ինտերնետի օպտիակամանրաթելային ցանցի կապուղու կառուցումն է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս ուղղությամն դեպքում պայմանագիրը պետք է եռակողմ լինի, քանի որ կարող է կառավարությունն ու հմայնքը կառուցեն այդ ցանցը, սակայն դրանում ինտերնետ չլինի. «ԻՄ ասածն այն է, որ ներդրում արվի, հետո պարզվի՝ դա ոչ մեկին հետաքրքիր չէ, նոր աերացիաներ չունենանք, որ ստեղծել ենք, հետո չենք հասկանում՝ էդ փողն ինչի համար ենք ծախսել: Պիտի գնանք համոզենք, խնդրենք, որ կատարված ներդրումը փրկենք»:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն էլ ասաց, որ ինտերնետի մասով պարտադիր է, որ պայմանագիրը եռակողմ լինի. «Որովհետև այն լիցենզավորող գործունեություն է ու մասնավոր ընկերությունը, որը կլինի երրորդ կողմը, պետք է դիմի էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա ստանալու համար»,- ասաց նա:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ նշեց, որ եթե ի սկզբանե ինտերնետ ծառայություն մատոցողներից միայն մեկին դարձնենք խաղի մասնակից՝ նրա հետ կնքելով պայմանագիր, պետք է պարտավորվենք, որ հենց նա է լինելու այդ ծառայություն մատուցողը, այստեղ մրցակցության գործոնը դուրս գալիս:
Գարեգին Բաղրամյանն առաջարկեց, որ ցանցըկառուցվի, հետո աճուրդի դրվի եւ պրովայդերներից մեկը հաղթի այդ մրցույթում ու կարողանա օգտվել այդ ցանցից:
Փաշինյանը նկատեց, որ այսօր ՀՀ մարզերում ոչ մի IT ոլորտի ընկերություն չկա եւ պատճառը ինտերնետի բացակայությունն է. «Մարզերում ինտերնետի հասանելիությունն ապահովելով մենք հնարավորություն ենք ստեղծում, որ մարզերում եւս բարձր վճարվող աշխատանքիառաջարկ ձեւավորվի»,-ընդգծեց Փաշինյանը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ ասաց, թե շատ ծրագրավորողներ կան, որ չեն ուզում Երևանում ապրել, ուզում են ապրել մի հանգիստ գյուղում ու այնտեղից աշխատեն ամերիկյան կամ անգլիական ընկերության համար. «Դա հնարավոր չի լինում վատ որակի ինտերնետի պատճառով: Լավ ինտենետը ոչ պակաս կարեւոր է, որքան լավ ճանապարհի առկայությունը»:

Նմանատիպ նյութեր
4608 դիտում
21:12 04-01-2021
Գյուղից որևէ մեկը դուրս չի եկել, մարդիկ մի մետր անգամ գյուղից չեն հեռացել. Որոտանի համայնքապետ․ 168.am
1477 դիտում
11:13 24-04-2014
Կրեատիվ գրասենյակներ, որտեղ ոչ միայն աշխատել, այլև ապրել ես ուզում
Այս բաժնից
1141 դիտում
23:06 25-12-2024
Նորոգվել է Երևան - Արմավիր - ՀՀ սահման ավտոճանապարհի Էջմիածնի հատվածը
982 դիտում
22:09 25-12-2024
Աշխատաժամի կրճատման առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր․ «Մանթաշյանց» գործարարների միություն