211652_close_icon
views-count1662 դիտում article-date 16:40 12-01-2022

Հայաստանի բռնցքամարտիկները սկսում են մարզական տարին

Նախորդ մրցաշրջանում գոհացնող մրցելույթներ ունեցան Հայաստանի բռնցքամարտիկները: Նրանք հաջողությունների հասան տարիքային տարբեր խմբերի միջազգային պաշտոնական մրցաշարերում: Դա վկայում է մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի և  մարզիչների լավ աշխատանքը: Այս մասին զրույցում  ասաց ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Կարեն Աղամալյանը: Նա խոսեց նաև առաջիկա ծրագրերի մասին:

Հունվարի 24 – 29 –ը մայրաքաղաքում կանցկացվի ՀՀ առաջնությունը: Դա ընտրական բնույթ կկրի: Մրցանակակիրները կնախապատրաստվեն մայիսի 21 – 31 –ը հայոց մայրաքաղաքում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը: Վերջնական կազմը կհրապարակվի նախատեսված միջոցառումներից հետո:

Ծաղկաձորում փետրվարի 7 – 20 –ը, այնուհետև Երևանում փետրվարի 25 – ից մարտի 9 –ը կկազմակերպվեն ուսումնամարզական հավաքներ: Նախատեսված են  նաև միջազգային 1 – 2 մրցաշարեր: Այս ամենից հետո լավագույն հատկանիշներ դրսևորած կաշվե ձեռնոցի արժանի վարպետներով կկազմվի մեր ազգայինը, որը հայ մարզասերներին կներկայանա եվրոպական առաջնությունում: 

Մինչ երկրի գլխավոր թիմը  << կաշխատի >>  նախատեսված ծրագրով, այդ ընթացքում Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկները իրենց ունակությունները կդրսևորեն Խորվաթիայում մարտի 11 – 24 –ը կայանալիք Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր