211652_close_icon
views-count180499 դիտում article-date 11:07 12-01-2022

Ադրբեջանում սարսափ է՝ Հայաստանը «վրեժ է լուծել» Ղարաբաղի համար․ Այդին Գուլիև․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ադրբեջանական «Trend» գործակալությունը ցուցադրական «Քաղաքագետներն ու փորձագետները ՀԱՊԿ-ի զորքերի մուտքը Ղազախստան համարում են անօրինական» վերնագրով նյութում հրապարակել են քաղաքական գործիչների կարծիքները:

«Bakı» թերթի գլխավոր խմբագիր, քաղաքական մեկնաբան Այդին Գուլիեւը «Trend» գործակալության հետ զրույցում նշել է, որ այն ժամանակ, երբ Ղազախստանում իրադարձությունները պետք է ընդունվեին որպես այդ երկրի ներքին գործ, «ՀԱՊԿ-ի միջամտության մասին որոշումը տանում է հետեւանքների, որոնք հակասում են Ղազախստանի ինքնիշխանության սկզբունքներին»:

«Լուրջ կասկածներ կան, որ ՀԱՊԿ ռազմաքաղաքական մոդերատորները չարաշահել կամ նույնիսկ կողմնակալ կերպով կիրառել են կազմակերպության կանոնադրության սկզբունքները Ղազախստանի նկատմամբ։ Հատկանշական է նաեւ այն, որ ՀԱՊԿ ռազմական ուժերն ինքնիշխան Ղազախստան մտցնելու որոշումն ընդունվել է այս կազմակերպության Անվտանգության խորհրդում Հայաստանի նախագահության շրջանում։ Պատերազմում Ադրբեջանից ծանր պարտություն կրած Հայաստանի այսպիսի որոշումը, պատերազմ, որի ընթացքում Ղազախստանն ակտիվ քաղաքական աջակցություն է ցուցաբերել Բաքվին, վկայում է հավանականության մասին, որ ՀԱՊԿ-ը դարձել է թյուրքական պետության դեմ վրեժխնդրության գործիք։ Իսկ եթե ավելի կոնկրետ, Հայաստանի ղեկավարությունը կարծես թե վրեժ է լուծում Ղազախստանից՝ ազդելով նման որոշման ընդունման վրա»,- ասել է Գուլիեւը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր