211652_close_icon
views-count96327 դիտում article-date 10:56 11-01-2022

Շիրակի մարզում՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանի մոտ, ճանապարհի մերկասառույցի պատճառով ЗИЛ-ը բախվել է հողաթմբին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 11-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 26-ամյա Վահան Առաքելյանը իր վարած ЗИЛ մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Նոր Ախուրյան ավտոճանապարհի  Նոր Ախուրյանի վարչական տարածքում ԱԺ նախկին պատգամավոր, գործար Սամվել Ալեքսանյաին պատկանող շաքարի գործարանի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի համանատար  Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի  և ավագ տեսուչ Ավետիք Քալաշյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Խաչիկ Գևորգյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր