1863 դիտում
14:08 09-01-2022
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել, 14 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է
Արցախում հունվարի 8-ին կատարվել է 50 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 56 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 33-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32839 քաղաքացու հետազոտություն, որից 4848-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում։
ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է, հանրապետության բնակչությանը, որ վերը նշված բուժհաստատություններում հունվարի 3-8-ը ժամը 10:00-14:00 գործելու են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման կաբինետները:

Նմանատիպ նյութեր
1509 դիտում
13:48 18-12-2021
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 27 նոր դեպք է գրանցվել, 15 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
1969 դիտում
13:26 06-02-2022
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 94 նոր դեպք է գրանցվել. 8 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է
1456 դիտում
11:48 15-09-2021
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել. 5 հիվանդի առողջական վիճակը ծանր է
Այս բաժնից
1165 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2955 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
1111 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում