211652_close_icon
views-count34510 դիտում article-date 19:15 07-01-2022

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Kia-ն ու ЛуАЗ-ը. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
 
Ժամը 12:15-ի սահմաններում, Ծակքար գյուղի գյուղամիջյան ճանապարհին բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 36-ամյա Գարիկ Ղազարյանի վարած Kia մակնիշի և 56-ամյա Թաթուլ Շահինյանի վարած ЛуАЗ մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ЛуАЗ-ի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 47-ամյա Արսեն Հակոբյանն ու 44-ամյա Սուսաննա Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:
 
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վիրավորները ամուսիններ են:
 
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր