211652_close_icon
views-count29101 դիտում article-date 12:53 07-01-2022

Փարաքարում ոստիկանների և քաղաքացիների բախման հետեւանքով քաղաքացին եւ ոստիկանը ուշաթափվել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am

Փարաքարի համայնքապետարան քաղաքացիների ներխուժման հետեւանքով այսօր` հունվարի 7-ին, բախում է տեղի ունեցել քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ:

NEWS.am-ի  տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է քաշքշուկից հետո վատանում ոստիկանի եւ քաղաքացու ինքնազգացողությունը, նրանք ուշաթափվում են:

Ոստիկանները բիրտ ուժ կիրառելու միջոցով են քաղաքացիներին հեռացնում համայնքապետարանի շենքից, ուր քիչ անց մեկնարկելու էր ավագանու նիստը:

Նշենք, որ դրրանից հետո ոստիկանները պատ են կազմում, որպեսզի չթույլատրեն քաղաքացիների մուտքը համայնքապետարան:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ եւ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Թեեւ 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր