2804 դիտում
18:00 04-01-2022
Անտառապահը, ինչպես նաև «Դիլիջան ազգային պարկի» մասնաճյուղի ղեկավարը ազատվել են զբաղեցրած պաշտոններից
2021 թ. հոկտեմբերի 28-ին «Բնապահպանի տուն» ՀԿ-ի ներկայացուցիչները ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում են տվել այն մասին, որ 2021թ հոկտեմբերի 20-ին բնապահպանների խմբով շրջագայության ընթացքում «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Դիլիջան» տեղամաս-մասնաճյուղի տարածքում հայտնաբերել են 4 հատ թաց, կանգուն ծառերի ապօրինի հատման փաստ, որի վերաբերյալ տեղեկացրել են նույն ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի պետին և տեղամասի պետին, ովքեր չեն կազմել անտառխախտման արձանագրություն:
Բացի այդ, 2021թ. հոկտեմբերի 27-ին, նույն տարածքում հայտնաբերել է ևս 5 թաց, կանգուն ծառերի ապօրինի հատման փաստ, ինչի մասին տեղեկացրել են նույն պաշտոնատար անձանց, սակայն կրկին որևէ միջոց չի ձեռնարկվել:
Հաղորդման վերաբերյալ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Դիլիջան» տեղամաս-մասնաճյուղի 9-րդ պահաբաժնում՝ մատնանշած վայրում, առկա են ապօրինի հատված 9 ծառերի կոճղեր և 5 ծառի ճյուղեր:
Դեպքի առթիվ 2021թ. նոյեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Դիլիջանի քննչական բաժնում կատարված նախաքննությամբ պարզվել է, որ հասարակական կազմակերպության ներկայացուցչի հայտնած տվյալը փոխանցվել է իրավասու պաշտոնատար անձանց, սակայն ապօրինի հատված ծառերի կոճղերը հայտնաբերելու ուղղությամբ պատշաճ աշխատանք չի տարվել, ինչի արդյունքում անտառխախտման դեպքն արձանագրվել է ահազանգից միայն 8 օր անց՝ ՀԿ անդամի կողմից ոստիկանությունում հաղորդում ներկայացնելու հետևանքով:
Բացի այդ, 2021թ. հոկտեմբերի 27-ին ՀԿ-ի անդամի կողմից նույն կերպ փոխանցված ահազանգի հիման վրա, անտառապահը հայտնաբերել է նշված վայրից շուրջ 2կմ հեռավորության վրա գտնվող 5 հատ ապօրինի հատված ծառերի կոճղեր և ճյուղեր, ինչի մասին տեղեկացրել է մասնաճյուղի ղեկավարին, իսկ վերջինս էլ՝ պահպանության բաժնի պետին: Սակայն վերջինս, առանց հիմնավոր պատճառաբանության, հայտնել է, թե հայտնաբերված անտառխախտումը չի կատարվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության տարածքում, այն Դիլիջան համայնքինն է և կարգադրել է չկազմել անտառխախտման արձանագրություն: Մինչդեռ կատարված նախաքննությամբ պարզվել է, որ տարածքը հանդիսանում է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության տարածք:
Այսպիսով՝ կատարված նախաքննությամբ պարզվել է, որ երկու դեպքերում էլ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով մի դեպքում չեն հայտնաբերել, իսկ մյուս դեպքում պատշաճ չեն արձանագրել անտառխախտման դեպքերը, և բավարար միջոցներ չեն ձեռնարկել անտառխախտումը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Հաշվի առնելով, որ անտառխախտման յուրաքանչյուր դեպքում առանձին պետությանը պատճառված վնասը չի գերազանցել 1.000.000 դրամը, քրեական գործով քրեաիրավական գնահատականի չեն արժանացվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի վերը նշված պաշտոնատար անձանց արարքները:
Սակայն նկատի ունենալով, որ նման վարքագիծն ինքնին, հանցանքի կատարմանը նպաստող հանգամանք է՝ Տավուշի մարզի դատախազությունը միջնորդագրով դիմել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն՝ ձեռնարկելու խիստ միջոցներ նմանատիպ երևույթները կանխելու, բացառելու ուղղությամբ:
Նախարարությունից ստացված պատասխան գրությամբ տեղեկացվել է, որ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի թիվ 9 պահաբաժնի անտառապահը, ինչպես նաև մասնաճյուղի ղեկավարը ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
Բացի այդ, նախարարությունից հայտնել են, որ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը, ուսումնասիրելով և քննարկելով «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի նշված պահաբաժնում կատարված անտառխախտման դեպքերը` մշակել է «Դիլիջան» ազգային պարկի» տարածքում անտառխախտման ահազանգերի գրանցման վերաբերյալ ընթացակարգ` նմանատիպ անտառխախտման նախադեպերը բացառելու և հետագայում կանխելու նպատակով:
ՀՀ գլխավոր դատախազություն

Նմանատիպ նյութեր
7377 դիտում
19:19 19-05-2017
Կալանավորվել է «Դիլիջան ազգային պարկ»-ի «Հաղարծին» մասնաճյուղի ավագ անտառապահը