211652_close_icon
views-count35752 դիտում article-date 11:02 03-01-2022

Երևանում օտարերկրացիները «Չիպլդեյս» սննդի կետում շաուրմա ուտելուց հետո տեղափոխվել են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 1-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել օտարերկրացի քաղաքացիներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի և հետաքննական բաժանմունքի հետաքննիչ Սահակյանի գլավորությամբ։ 

Ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածներն են Իրանի իսլամական հանրապետության  քաղաքացիներ՝ 21-ամյա Ահմադ Ս․-ն, 20-ամյա Ալի Ա․-ն, 22-ամյա Ֆոդի Ֆ․-ն և 20-ամյա Մոնդի Ն․-ն։

Վերջիններս հայտնել են, որ նույն օրը Պուշկինի փողոցի 15 հասցեում գործող «Չիպլդեյս» սննդի կետում շաուրմա են կերել, ինչի հետևանքով էլ թունավորել են։ 

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր