211652_close_icon
views-count47149 դիտում article-date 18:59 02-01-2022

Կողոպուտ՝ Կոտայքի մարզում. Չարենցավանի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին 36-ամյա աղջկա պայուսակը հափշտակողին. որի մեջ եղել է գումար 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 30-ին կողոպուտի դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանզ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամասի քոլեջի հարակից ճանապարհին անհայտ անձը հափշտակել է Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Աննա Շ-ի ձեռքի պայուսակը և դիմել փախուստի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Իսկանդարյանի գլխավորությամբ տաք հետքերով պարզել են հափշտակողի ինքնությունը, ով Չարենցավան քաղաքի Խորենացի փողոցում ոստիկանների կողմից հայտնաբերվում ու բերման է ենթարկվում ոստիկանության Չարենցավանի բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Մհեր Գ-ն է։  

Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գողոնը։ 

Փաստի առթիվ ոստիկանության Չարենցավանի բաժնում նյութեր են նախապատվրաստվում։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր