35794 դիտում
12:49 02-01-2022
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Ողջաբերդ գյուղի սկզբնամասում բախվել են ԳԱԶ 3110-ն ու Mitsubishi Pajero-ն, վերջինս կողաշրջվել է, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Ողջաբերդ գյուղի սկզբնամասում բախվել են Երևանի բնակիչ՝ 39-ամյա Նարեկ Ն-ի վարած Mitsubishi Pajero մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ՝ 38-ամյա Գերասիմ Կ-ի վարած ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գերասիմ Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Բախման հետևանքով Mitsubishi-ն կողաշրջվել է։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+