211652_close_icon
views-count43987 դիտում article-date 12:38 21-12-2019

Ողբերգական դեպք Երևանում. բնակարանում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է 50–ամյա տղամարդու դի. ժամանել են տարածքի ոստիկանապետն ու քննչականի պետը

Երեկ՝ դեկտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների թիվ 46 հերթապահ խումբը կանչով մեկնել է Արցախի պողոտա 24 շենքի բնակարաններից մեկը, որտեղ հրազենային վնասվածքով հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Պողոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ, 50-ամյա Մուշեղ Վ.-ն է, ով իրեն պատկանող ողորկափող որսորդական հրացանով ինքնասպան է եղել: Դեպքի վայրում հայտնաբերվել է «MC 2112» գործարանային համարով հրացանը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող հատկապես կարևոր գործերով քննիչ Վարդանյանի կողմից հրացանն առգրավվել է և նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր