211652_close_icon
views-count1825 դիտում article-date 21:12 01-01-2022

Լեհաստանը 1 տարով ընդունել է ԵԱՀԿ նախագահությունը

Լեհաստանը Շվեդիայից ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության նախագահությունը։ Այս մասին հայտնում է ԵԱՀԿ կայքը, հիշեցնելով, որ կազմակերպության մեջ է մտնում 57 երկիր։

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկիի խոսքով՝ հանրապետության իշխանությունները կանեն հնարավոր ամեն բան՝ հոգ տանելու աշխարհի այդ հատվածում խաղաղության ու անվտանգության համար՝ սպառնալիքներ նկատելու դեպքում հա,ապատասխան ազդանշաններ ուղարկելով ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի գործընկերներին։

ԵԱՀԿ տարածքում կոնֆլիկտների և ճգնաժամերի կարգավորման վրա կենտրոնանալու պլանների մասին ավելի վաղ հայտարարել էր նաև հանրապետության ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն։

Լեհական նախագաության լիարժեք ծրագիրը կներկայացվի հունվարին, Վիեննայում։ Ինչպես վստահեցրել է Ռաուն, Լեհաստանը ԵԱՀԿ նախագահի պաշտոնում մտադիր է գործել համալիր և ակտիվ՝ աշխատանքներում ներգրավվելով ԵԱՀԿ բոլոր ինստիտուտները, առաքելությունները։

Նմանատիպ նյութեր