211652_close_icon
views-count5627 դիտում article-date 17:46 31-12-2021

Արցախում ադրբեջանցու վարած էքսկավատորը պայթել է ականի վրա

Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության անցած Ակնա շրջանում՝ Բաշ Քարվենդ բնակավայրում, վերանորոգման աշխատանքների կատարման ժամանակ ականի պայթյուն է տեղի ունեցել:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին: Վերանորոգման աշխատանքներ իրականացնող էքսկավատորը պայթել է հակատանկային ականի վրա:

Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություն չկա:

Նմանատիպ նյութեր