2739 դիտում
19:49 30-12-2021
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ամանորյա ուղերձը
Սիրելի՛ հայրենակիցներ,
տարեվերջը միշտ էլ անցնող տարին գնահատելու, կատարածը և տեղի ունեցածն արժևորելու, ապագա ծրագրերն ի մի բերելու շրջան է։ Այս առումով անցնող տարին լի էր տարատեսակ մարտահրավերներով՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային և թե՛ սոցիալական առումով։ Դրանց հաղթահարումը մեր հասարակությունից դեռ ժամանակ, կրկնակի ջանքեր ու նպատակասլաց գործունեություն կպահանջի։
Հայ գործարարությունը միշտ էլ քաջ գիտակցել է երկրի տնտեսական և անվտանգային կարողությունները հզորացնելու գործում իր բաժին պատասխանատվությունը և արժանապատվորեն է կատարել այդ առաքելությունը։ Բազում հայրենանվեր գործերով, նորարար մոտեցումներով ու հետևողական աշխատանքով հայ գործատուներն անցնող տարում իրենց շոշափելի նպաստն են ունեցել երկրի տնտեսական կայունության ապահովմանը, համավարակի պայմաններում աշխատատեղերի պահպանմանը, սոցիալական հարցերի և անվտանգային խնդիրների լուծմանը։
Ներկայումս, առավել քան երբևէ, մեզանից պահանջվում է անքակտելի միասնություն, հետևողական աշխատանք, կարողությունների և ներուժի համատեղում ու նաև անկոտրում կամք՝ մեզ բաժին հասած մարտահրավերներն արժանապատվորեն հաղթահարելու, պատմական այս շրջանը նպատակային վերապրելու, անվտանգ ու բարեկեցիկ ապագա ապահովելու համար։
Պատմության գիրկը թողնելով 2021-ը՝ ցանկանք, որ գալիք տարին իր հետ բերի խաղաղ օրեր, միասնականություն, հանդուրժողություն, ստեղծարար աշխատանք, առողջություն, բարեկեցություն, նորանոր նվաճումներ ու հաղթանակներ։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Նմանատիպ նյութեր
1356 դիտում
10:22 03-03-2021
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի ուղերձը «Գործարարի օրվա» առթիվ
1034 դիտում
15:36 01-10-2022
ՀՀ Նախագահը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ
895 դիտում
17:12 14-12-2024
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ է վերընտրվել Արսեն Ղազարյանը
Այս բաժնից
5335 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի
916 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը