28028 դիտում
12:56 29-12-2021
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. սնանկության գործերի կառավարիչը Mercedes-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին. 3 վիրավորներից մեկը անչափահաս է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 54-ամյա Կարեն Ախոյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան–Գյումրի ավտոճանապարհի 100-րդ կմ հատվածում բախվել է բետոնե արգելապատնեշներին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ.Ախոյանն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչ, 50 –ամյա Ք. Գևորգյանն ու ՌԴ քաղաքացի, 10-ամյա Դ. Սարուխանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ռոման Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արթիկի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ հերթապահ մասի պետ Ասատրյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Կ. Ախոյանը աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության սնանկության գործերի կառավարիչ:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2050 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)