2101 դիտում
11:03 29-12-2021
Ռուսաստանի Գերագույն դատարանը լուծարել է «Մեմորիալ» միջազգային կազմակերպությունը․ «Ամերիկայի ձայն»
Ռուսաստանի Գերագույն դատարանը լուծարել է «Մեմորիալ» միջազգային կազմակերպությունը։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Գլխավոր դատախազությունը պնդել է, որ կազմակերպությունը համակարգված կերպով խախտում է օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ Եզրափակիչ հանդիպմանը գերատեսչության ներկայացուցիչն ասել է, որ կազմակերպությունը «ստեղծում է ԽՍՀՄ-ի մասին կեղծ պատկերացում՝ որպես ահաբեկչական պետության, արդարացնում և ռեհաբիլիտացիայի է ենթարկում նացիստ հանցագործներին»։
Իրավապաշտպանները, սակայն, կարծում են, որ կազմակերպության լուծարման համար իրավական հիմքեր չեն եղել։ Մշակույթի ռուս և օտարերկրյա հարյուրավոր գործիչներ, Նոբելյան մրցանակակիրներ և լրագրողներ ստորագրել են նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված կոչ՝ խնդրելով դադարեցնել կազմակերպության նկատմամաբ հետապնդումները։
«Մեմորիալի» խորհրդի նախագահ Յան Ռաչինսկին ասել է, թե որոշումը կբողոքարկվի: Նրա խոսքերով, ընկերությունը չի կարող դադարեցնել աշխատանքը, քանի որ ունի իրավաբանական անձ չներկայացնող կառույցներ։
«Մեմորիալը» Ռուսաստանի ամենահին իրավապաշտպան կազմակերպություններից է։ Այն հիմնադրվել է 1989 թվականի հունվարին։ Նրա առաջին նախագահը Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Անդրեյ Սախարովն էր։
Կազմակերպությունը խորհրդային ռեպրեսիաների վերաբերյալ հետազոտություններ է իրականացնում ավելի քան 30 տարի և ստեղծել է բռնաճշումների ենթարկված անձանց անուններով մանրամասն տվյալների բազա։ Հասարակական կազմակերպության փաստաբան Գենրի Ռեզնիկը երեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ ասել է, որ հաստատությունը «խթանում է ազգի առողջությունը»։
Մարդկանց մի փոքր խումբ հավաքվել էր Մոսկվայի կենտրոնում գտնվող Գերագույն դատարանի շենքի մոտ՝ աջակցելու կազմակերպությանը դատավարության ժամանակ։ Նրանք վանկարկել են «ամոթ» բառը:
Չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 29-ին, դատարանը կքննի «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի լուծարման վերաբերյալ դատախազության հայցը։ Կազմակերպությունը միջազգային «Մեմորիալի» անդամ է, սակայն ունի առանձին իրավաբանական անձի կարգավիճակ։
Ռուսաստանի գլխավոր դատախազության որոշումը «Միջազգային համաներում» կազմակերպությունը համարում է «վիրավորանք ռուսական Գուլագի զոհերի համար»:
Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսն ասել է. «Մեմորիալը» շատ հարգված իրավապաշտպան կազմակերպություն է, որն անխոնջ կերպով աշխատել է Իոսիֆ Ստալինի և խորհրդային այլ առաջնորդների օրոք իրականացված վայրագությունները և քաղաքական բռնաճնշումները փաստագրելու համար: Փակելով կազմակերպությունը՝ «Ռուսաստանի իշխանությունները ոտնահարում են Գուլագին զոհ գնացած միլիոնավոր մարդկանց հիշատակը»։

Նմանատիպ նյութեր
983 դիտում
09:31 25-06-2022
ԱՄՆ Գերագույն դատարանը պաշտպանել է զենք կրելու իրավունքը․ «Ամերիկայի ձայն»
4021 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1174 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1495 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»