211652_close_icon
views-count2766 դիտում article-date 13:52 28-12-2021

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով պարգևատրվել են «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի մի խումբ փորձագետներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մի խումբ փորձագետներ պարգևատրվել են «Համագործակցության համար» մեդալով և  շնորհակալագրերով, իսկ ՊՈԱԿ-ի տնօրենը՝ հուշանվերով:

Պարգևները հանձնել է ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության պետ, ՔԿ նախագահի տեղակալ Արտակ Կրկյաշարյանը:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը հիշյալ ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Բիշարյանին և փորձագետներին շնորհակալություն է հայտնել կատարած մեծածավալ մասնագիտական աշխատանքների համար ու կարևորել արդյունավետ փոխգործակցության հեռանկարները:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Արման Ասլանյանը և ՀԿԳ քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր