Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի առաջին երկու դեպքը
Հարավաֆրիկյան Հանրապետությունից ՌԴ ժամանած 2 մարդու մոտ հաստատվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամ:
Ria Novosti-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտներում վերահսկողության դաշնային ծառայությունը:
Նշվում է, որ SARS-CoV-2 հայտնաբերվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունից ժամանած 10 ուղևորի մոտ: Վիրուսի տարբերակները հստակեցվում են: