Կապանում մեծ հանդիսավորությամբ վառվել են գլխավոր տոնածառի լույսերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը երեկ՝ դեկտեմբերի 25-ին, մեծ հանդիսավորությամբ վառել է քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը։
Այս մասին հայտնում են Կապանի համայնքապետարանի էջում՝ նշելով, որ տոնական միջոցառումն ուղեկցվել է մշակույթի կենտրոնի ստեղծագործական կազմի կատարումներով և իհարկե Ձմեռ Պապի կողմից մատուցված անակնկալ նվերներով։