211652_close_icon

Հայ դիրքապահների կողմից ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներին Ադրբեջանին որևէ բանի դիմաց չենք վերադարձրել․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ.Tert.am

views-count6407 դիտում article-date 21:06 24-12-2021

Մենք վերադարձրել ենք առանց նախապայմանների, որևէ բանի դիմաց չենք վերադարձրել։ Այս մասին ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 18-ին ՀՀ պահպանության տեղամասերից մեկում հայ դիրքապահների կողմից ձերբակալված Ադրբեջանի ԶՈւ 2 սահմանախախտ զինծառայողներին ադրբեջանական կողմին վերադարձնելուն ու հարցին՝ ինչ նախապայմաններով են կամ ինչի դիմաց են վերադարձվել ադրբեջանցի զինծառայողները, հայտնում է Tert.am-ը։

«Մենք չենք ուզում տպավորություն ստեղծել, թե մենք մարդկանց սակարկություններով ենք զբաղված։ Մենք մեր դիրքորոշմամբ ի ցույց ենք դրել մեր լիարժեք հավատարմությունը միջազգային նորմերին և կանոններին»,-ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ- դեկտեմբերի 20-ին հաղորդագրություն էր տարածել, որ ձերբակալված ադրբեջանցի զինծառայողները մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ վերադարձվել են ադրբեջանական կողմին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր