1635 դիտում
22:11 24-12-2021
ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել է Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունների և լրացումների մասին նախագիծը
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության անդամները քննարկումներ են ունեցել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ. այն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է ԱԺ-ի կողմից:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, քննարկումներին մասնակցել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները:
««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, Հեղինակային մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Մարգարիտ Սարգսյանը և կրթահամալիրի տնօրեն Սուսաննա Մարկոսյանն իրենց մտահոգությունն են հայտնել նախատեսվող փոփոխությունների մի քանի կետերի վերաբերյալ:
Մասնավորապես, Մարգարիտ Սարգսյանն առաջարկել է հեղինակային կրթական ծրագիրն ավելի մանրամասն ձևակերպել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այս առնչությամբ նշել է, որ շատ հարցեր էապես կկարգավորվեն, եթե տրվի այլընտրանքային կրթության սահմանումը, և առաջարկել է միասին աշխատել այդ ուղղությամբ. «Այդ դեպքում կհասկանանք՝ որտեղ է պետք ամրագրել յուրահատկությունները: Կուսումնասիրենք նաև Ձեր կողմից ուղարկված առաջարկություններն ու հաշվի կառնենք դրանք»:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ «Մեկ ձայն» ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկա են եղել ասոցիացիայի նախագահ Արամ Փախչանյանը, տնօրեն Շամամ Գևորգյանը, «Այբ» դպրոցի տնօրեն Դավիթ Սահակյանը, «Ուսում» դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը, «Փոքրիկ իշխան» կրթահամալիրի տնօրեն Մարիա Խախամյանը և «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանը:
Նշվում է, որ դպրոցների կառավարման առաջարկվող նոր մոդելը, ասոցիացիայի անդամների կարծիքով, պարզաբանման կարիք ունի: Ինչպես հայտնի է, առաջարկվում է վերանայել դպրոցի տնօրենի գործառույթները` տարանջատելով բովանդակային և վարչատնտեսական խնդիրները: Դպրոցի տնօրենի վրա թողնվում է առավելապես կրթության որակի պատասխանատվությունը, իսկ շենքի և գույքի պահպանության, ֆինանսական, վարչատնտեսական պատասխանատվության գործառույթը կփոխանցվի վարչատնտեսական համակարգողին: Վարչական համակարգողը կիրականացնի մի քանի դպրոցի գույքի կառավարում, իսկ որպես բովանդակային մասի պատասխանատու` յուրաքանչյուր դպրոց կունենա առանձին տնօրեն:
Նախարարության տեղեկացմամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, պարզաբանելով խնդիրը, նշել է, որ հարցի հետ կապված՝ կա թյուրընկալում:
«Մենք բոլորովին նպատակ չունենք դպրոցում ունենալու երկու տնօրեն. չկա նման խնդիր: Դպրոցում մեկ տնօրեն է լինելու. դա բովանդակության պատասխանատուն է: Երկրորդ բլոկը` վարչական մասի համակարգումը, ավելի շատ իրականացվելու է կենտրոնացված, օրինակ՝ դպրոցի գնումները, դպրոցի հաշվապահությունն իրականացվելու են կենտրոնացված, մի մարմնի կողմից, որը կրելու է գույքի պահպանման և մնացած տեխնիկական հոգսերը: Կախված դպրոցների ծավալից՝ լինելու է տարբերակված մոտեցում»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Կողմերը քննարկել են նաև ներառական կրթությանը, ուսուցիչների ատեստավորմանը, դպրոցների տնօրենների նշանակմանն ու դրա ժամկետներին, դպրոցների տարածքների վարձակալության ժամկետներին վերաբերող հարցեր:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել են, որ մինչև օրենքի փոփոխության նախագծի վերջնական լսումները դարձյալ կունենան համատեղ քննարկումներ՝ ուսումնասիրելով խնդրահարույց կետերն ու դրանց վերաբերյալ ներկայացվող առաջարկները:
Քննարկումներին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը, հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը և վարչության այլ անդամներ:

Նմանատիպ նյութեր
1821 դիտում
19:58 24-11-2021
Փաշինյանի մոտ քննարկվել է Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունների նախագիծը
1964 դիտում
10:57 21-01-2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հանրաքվեի մասին օրենքում լրացումների ու փոփոխությունների նախագիծը
Այս բաժնից
1033 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1003 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
934 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր