Բայդեն-Պուտին հանդիպում տեղի չի ունենա. Ուկրաինայի շուրջ լարվածությունը շարունակվում է․ «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Եվրոպայի գծով գլխավոր դիվանագետ Քարեն Դոնֆրիդը հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի ռազմական տեխնիկա և մատակարարումներ ուղարկել Ուկրաինա: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Ռուսաստանը հերքում է իր կողմից Ուկրաինա ներխուժում իրականացնելու նպատակ ունենալու մասին ԱՄՆ-ի մեղադրանքները:
Այս զարգացումներից հետո ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ չի նախատեսվում հանդիպում նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի միջև այն ժամանակ, երբ ռուսական զորքերի կուտակումները շարունակվում են Ուկրաինայի սահմանին:
«Կարծում եմ, որ պետք է նախ սպասել, տեսնելու համար, թե արդյոք դիվանագիտական առումով որևէ առաջընթաց կա, թե ոչ»:
«Մենք ուզում ենք տեսնել Ռուսաստանում դեէսկալացիա, ուզում ենք, որ ռուսական ուժերը հետ քաշվեն Ուկրաինայի հետ սահմանից»,- ասել է Բլինքենը: