Էլինա Դանիելյանը պետք է լինի լավագույն մարզիկների եռյակում. Զավեն Անդրիասյան
Հայաստանի կանանց շախմատի հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրիասյանը «Տարվա 10 լավագույն մարզիկների» ընտրությանը քվեարկել է՝ հաշվի առնելով ամբողջ տարվա ընթացքում մարզիկների գրանցած արդյունքները, հայտնում է «Արմենպրեսը»:
«Ինձ համար հստակ է, թե ում եմ քվեարկելու: Իմ կարծիքով լավագույն եռյակի մեջ պետք է լինի Եվրոպայի անհատական առաջնության չեմպիոն Էլինա Դանիելյանը: Անկախ Հայաստանի շախմատի պատմության մեջ առաջին անգամն է, որ չեմպիոն ունենք,-ասաց Անդրիասյանը:
Կանանց թիմի գլխավոր մարզիչը շեշտեց, որ ամբողջ տարվա ընթացքում հետևել է սպորտային իրադարձություններին և լավատեղյակ է մարզիկների գրանցած արդյունքներից:
Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներին» ընտրության արդյունքները հայտնի կդառնան դեկտեմբերի 21-ին, ժամը 18:00-ին: