211652_close_icon
views-count63377 դիտում article-date 13:57 21-12-2021

Ողբերգական դեպք Երևանում. Շենգավիթի տներից մեկում հայտնաբերվել են ամուսինների դիեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք  է տեղի ունեցել  Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիներից, ովքեր հայտնել են, որ  արդեն մի քանի օր է, Չեխովի փողոցի 54 շենքի 6-րդ բնակարանի բնակիչները, ովքեր տարեց  ամուսիններ են, չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ:

Ոստիկանները դիմել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղից ժամանել է թիվ 17 փրկարարական ջոկատը, ովքեր բացելով դուռը, ննջասենյակում հայտնաբերել են ամուսինների դիերը:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, համանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Պարեկները սահմանազատել են տարածքը և այս պահին տեղում աշխատում է դատական բժիշկը:

Շենգավիթի ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ  մահացածներն են՝ 85-ամյա Ժորիկ Ի.-ն և 76-ամյա Սեդա Գ.-ն:

Վերջիններիս  դիերը եղել են կիսաքայքայված:  Դատաբժշկի  նախնական եզրակացության համաձայն՝ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ասյ պահին տեղում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան  քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը, որտեղ փաստի առթիվ նյութեր  են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն:

Բնակարանը գազազրկված է եղել և ըստ նախնական տեղեկությունների՝ ամուսինները հանկարծամահ են եղել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր