1617 դիտում
10:28 20-12-2021
ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահությունը հաստատել է Միության տարածքից Հայաստան ուղարկվող բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման մասին ՀԱԳՄ առաջարկը
Եվրասիական տնտեսական միության Գործարար խորհրդի նախագահության նիստում քննարկվել և միաձայն հաստատվել է «ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքից Հայաստանի Հանրապետություն ուղարկվող բոլոր տեսակի բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման և տրանսպորտային միջոցների կապարակնքման վերաբերյալ» հարցը։ Այն Խորհրդի նախագահության՝ դեկտեմբերի 13-ին կայացած 18-րդ նիստի օրակարգ էր ներառվել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության առաջարկով ու առաջիկայում կներկայացվի համապատասխան ընթացակարգերի իրականացմանը։
Հիշեցնենք, որ խնդիրը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի հատուկ կարգավիճակով՝ ընդհանուր սահմանի բացակայությամբ։ Գործող կարգով մաքսային հայտարարագրերը կազմվում են Ռուսաստանի և Վրաստանի սահմանագծում՝ Վերին Լարսում, որի պարագայում բարդություններ են առաջանում բեռնատարների ստուգման, մաքսային ձևակերպումների իրականացման, մաքսանենգ ապրանքաշրջանառության կանխման գործընթացներում, դանդաղում է մաքսակետի թողունակությունը, մեծ հերթեր են կուտակվում։
Առաջարկվող կարգով նախատեսվում է, որ Հայաստան եկող բեռների մաքսային ձևակերպումն ու կապարակնքումն իրականացվեն առաքողի տարածքային մաքսային ծառայությունների կողմից, ինչը բեռնատարներին թույլ կտա Վերին Լարսի վերահսկիչ կետն անցնել «կանաչ ուղով»։ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի գնահատմամբ՝ բեռնափոխադրումների այս կարգով կազմակերպումը մաքսային ծառայությունների աշխատանքը կդարձնի ավելի թափանցիկ, կմեծացնի ապրանքների բեռնման ժամանակ դրանց ծավալի ու որակի վերահսկողության արդյունավետությունը, հնարավորություն կտա հսկել դեպի Հայաստան եկող մաքսային ապրանքների միջինացված գների մակարդակը, կհավասարակշռի Միության անդամ երկրների բյուջե մուտք գործող ֆինանսական միջոցները։
Գործարար խորհրդի նախագահության նիստում լսվել են նաև նախկինում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին, «Վստահելի երրորդ կողմի բազայի մեխանիզմի հիման վրա՝ ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսվարող սուբյեկտների կողմից էլեկրոնային եղանակով ստորագրված փաստաթղթերի փոխադարձ ճանաչման նպատակով Միջկառավարական համաձայնագի (պայմանագրի) պատրաստման և երաշխավորման անհրաժեշտության մասին», կազմակերպչական և այլ հարցեր։

Նմանատիպ նյութեր
660 դիտում
10:46 19-10-2020
Ավելացել է արտերկրից ուղարկվող հումանիտար բեռների ծավալը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
400 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
538 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
439 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը