211652_close_icon
views-count71804 դիտում article-date 11:30 19-12-2021

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. Mercedes-ը բախվել է իրանական բեռնատարին. ամուսինը տեղում մահացել է. բժիշկները պայքարում են նրա հղի կնոջ կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:10–ի սահմաններոմ Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի  196.5 կմ հատվածում՝  Անգեղակոթ գյուղի վարչական տարածքում՝  Անգեղակոթի շուկայի մոտ բախվել է իրանական  համարանիշներով Iveco-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների կողմից դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սիսիանի Աղիտուի հոսպիտալ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը   տեղեկությունը փոխանցել է  Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արիս Գրիգորյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Գոռ Թովմասյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Սիսանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Մինչ վթարի վայրում  զննություն էին կատարում քննիչները, ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Հովսեփ Գաբրիելյանը օպերատիվ տեղեկություններով պարզել է  մահացած վարորդի և  վիրավորի ինքնությունը:

Վարորդը եղել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 31-ամյա Գառնիկ Հարությունյանը, իսկ վիրավորը՝ Սյունիքի մարզի բնակիչ Սուսաննա Զաքյանը:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը ամուսիններ են, կինն էլ հղի է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր