75504 դիտում
20:14 26-07-2020
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 62-ամյա վարորդը ԳԱԶ-31-10-ով բախվել է իրանական բեռնատարին. վարորդը, ում կյանքի համար պայքարում են բժիշկները, ավտոմեքենայից դուրս է բերվել փրկարարների կողմից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ժամը 01:20-ի սահմաններում, Կապան քաղաքի Գործարանային փողոցում բախվել են 62-ամյա Վանիկ Ա.-ի վարած ԳԱԶ-31-10 մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 33-ամյա Ահաթ Գհոդսի Կհոդաջիհոլի վարած «Samad» մակնիշի բեռնատարը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ԳԱԶ-31-10-ի վարորդ Վանիկ Ա.-ն, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Կապանի հրշեջ-փրկարարները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը ԳԱԶ-31-10-ի վարորդն է եղել, ով դուրս է եկել հանդիպակած գոտի և բախվել կայանված բեռնատարին:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+