211652_close_icon
views-count18463 դիտում article-date 11:19 17-12-2021

Իշխանությունը մտադիր է «Մամիկոն Ասլանյան» դաշինքի կին անդամներից մեկի նկատմամբ իրավական գործընթաց սկսել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վանաձորում նույնպես ՏԻՄ ընտրություններից հետո կրքերը չեն հանդարտվում: ArmLur.am-ի ունեցած տեղեկություններով՝ դեկտեմբերի 5-ի ընտրությունների ժամանակ առավելագույն ձայներ հավաքած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին ձերբակալելուց հետո իշխանությունները մտադիր են նաև դաշինքի համամասնական ցուցակի կին անդամներից մեկի նկատմամբ իրավական գործընթաց սկսել:

Մեր տեղեկություններով՝ նրա ցուցակի երրորդ համարն է Արևհատ Հովհաննիսյանը: Եթե, բացի Մամիկոն Ասլանյանից, ավագանու մեկ այլ անդամի էլ ձերբակալեն, ապա կստացվի, որ «Քաղաքացիական պայմանագրի» ու Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ստացած մանդատները միասին ավելի շատ են, քան Ասլանյանի շուրջ հավաքված մյուս ուժերինը: Հետևաբար ՔՊ-ն, Արկադի Փելեշյանի հետ միավորվելով, անարգել կարող է Վանաձորի համայնքապետ ընտրել:

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 15-ին, Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է։ Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ նա կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու համար»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր