211652_close_icon
views-count2043 դիտում article-date 11:08 17-12-2021

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ Մամիկոն Ասլանյանի իրավունքների հարցով

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ Վանաձորի նախկին քաղաքապետ, Վանաձորի Ավագանու ընտրված անդամ Մամիկոն Ասլանյանի իրավունքների հարցով:

Տեղի կունենա առանձնազրույց Մ. Ասլանյանի հետ, կուսումնասիրվեն անհրաժեշտ փաստաթղթեր և նրա իրավունքների վիճակը:

Արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը,  դեկտեմբերի 16-ին Վանաձոր քաղաքի Արցախ պուրակում սկսվել էր բողոքի ակցիա՝  ի պաշտպանություն  Մամիկոն  Ասլանյանի: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին, որպեսզի իշխանությունները դադարեցնեն ձայների ճնշող մեծամասնությամբ Վանաձորում տեղի ունեցած  ընտրություններում հաղթած Մամիկոն Ասլանյանի նկատմամբ հետապնդումն, ով  Հայաստանի քննչական կոմիտեի  հաղորդագրության համաձայն ձերբակալվել էր: 

Նմանատիպ նյութեր