211652_close_icon
views-count1161 դիտում article-date 18:38 16-12-2021

Արմեն Մելիքբեկյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը՝ դեկտեմբերի 20-ին

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կկայանա ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը:

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել՝ միջոցառմանը ներկա լինելու համար, պետք է մինչև դեկտեմբերի 17-ը՝ ժամը 12:00, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար:

Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու: Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ:

Նմանատիպ նյութեր