211652_close_icon
views-count43174 դիտում article-date 19:31 15-12-2021

Նախկին պատգամավոր ու գործարար, «ՄԱՊի Ալիկի» որդին ինքնակամ ներկայացել է Արաբկիրի ոստիկանություն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 14-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Արաբկիրի բաժին են ներկայացել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, «ՄԱՊի Ալիկ» մականվամբ Ալեքսան Պետրոսյանի որդին՝ 39-ամյա Մակար Պ-ն և 46-ամյա Լևոն Խ-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել է ՀՀ քր.օր-ի 133 հոդվածի 1-ին մասի (անձին ապօրինի ազատությունից զրկելը) հատկանիշներով։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքում հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։ 

Ինչպես հայտնել էր SHAMSHYAN.com-ը, դեկտեմբերի 13-ին ժամը 23:35-ի սահմաններում, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի շրջանի հեմատոմա և սալջարդներ»/ ախտորոշմամբ իրենց մետ է տեղափոխվել մի քաղաքացի:

Արաբկիրի ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Սամվել Ծ-ն է,որը իրվապահներին պատմել էր, որ իրեն վնասվածք են պատճառել Աժ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի՝ ՄԱՊ-ի Ալիկի որդին՝ 39-ամյա Մակար Պ.-ն և 46-ամյա Լևոն Խ.-ն Կոմիտաս պողոտայի 8 հասցեում՝ «ՄԱՊ» ընկերության գրասենյակում, վիճաբանել են Սամվել Ծ.-ի հետ, նրան, ըստ վերջինիս հայտարարության, փակելով և ազատությունից ապօրինի զրկելով, ձեռքերով, ոտքերով և զենքի կոթով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Նմանատիպ նյութեր