Հաշմանդամները մշտապես հասարակության ուշադրության կարիքն ունեն
1992-ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր: 2006-ի դեկտեմբերին Հայաստանը միացավ հաշմանդամների իրավունքների կոնվենցիային: 2008թվականի փետրվարին Հայաստանում ստեղծվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը, որի առաջնային նպատակն է հաշմանդամների իրավունքների պաշտպանությունն ու մատչելի պայմանների ապահովումը:
Այս ոլորտում, սակայն, դեռ չլուծված շատ խնդիրներ կան, որոնց մասին հաշմանդամների խնդիրներով զբաղվող ՀԿ-ները բարձրաձայնում են նաեւ Hաշմանդամների միջազգային օրը: Աշխարհում ապրում է տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող մոտ 1 միլիարդ մարդ:Մեր օրերում հաշմանդամներին իրենց աջակցություն են առաջարկում տարաբնույթ կազմակերպություններ ու ձեռներցներ:Սրանք հասարակության այն կատեգորիային են պատկանում,որ ոչ ոք չի կարող վերաբերվել ու անցնել անտարբեր:
Յուրաքանչյուր գիտակից անձնավորություն փորձում է օգնության ձեռք մեկնել դժվարության մեջ գտնվող նմանատիպ մարդկանց:Եվ ահա ինչպես մեր երկրում,այնպես էլ դրա սահմաններից դուրս կազմակերպվում են տարբեր հանդիպումներ,քննարկում-կլոր սեղաններ,ի նպաստ այս կարգավիճակում գտնվող մարդկանց:
Նմանատիպ ծրագիր էին կազմակերպել սեպտեմբերի28-30-ըՀայոց մշակութային մայրաքաղաք՝Գյումրիում:Այստեղ կազմակերպել էին «INKuLtur–հանուն մշակութային կյանքում ներառման և մասնակցության» եռօրյա աշխատաժողովը:
Ծրագիրն իրականացվեց DRA - Deutsch-Russischer Austausch e.V.-ի կողմից, համագործակցությամբ «Կարիտաս Արեգակ» բարեսիրական հիմնադրամի, որը ֆինանսավորվում է Գերմանիայի դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:
Աշխատաժողովի նպատակն էր վերապատրաստել մշակութային հաստատությունների աշխատակիցներին՝ հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի անձանց սպասարկումն առավել ներառական և մատչելի դարձնելու համար:Այստեղ մասնակիցների շարքում էր հայ գրքասեր հասարակության կրթօջախի՝Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանի աշխատակցուհի Սեդա Ռոստոմյանը: Եվ ահա յուրօրինակ զեկույց-դասախոսությամբ նա հանդես եկավ դեկտեմբերի 9-ին Հայաստանի ազգային գրադարանում՝ հակիրճ ներկայացնելով այն կրթօջախի աշխատակիցների համար: Զեկույցը «INKuLtur–հանուն մշակութային կյանքում ներառման և մասնակցության» թեմայով էր։
Այստեղ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Գրատպության թանգարանի վարիչ Բալասան Հարությունյանը:Նա մի քանի խոսքով ներկայացրեց օրվա բանախոսին ու հանդիպման նպատակը:Իր ելույթի ընթացքում նա կարևորելով հանդիպումը՝նշելով,որ սրանով կարևորություն ու մեծ պարտավորություն կունենանք հաշմանդամություն ունեցող մարդկանց օգնության,դրա ելքի փնտրման ուղիների լուծման ուղղությամբ: Իր դասախոսության ընթացքում նա լեդ-էկրանի միջոցով ներկայացրեց մի քանի հիմնական դրույթներ այս խնդրի լուծման ուղղությամբ:
Մասնավորապես հատկանշական է այն փաստը,թե ինչպես պետք է օգնություն ցուցաբերեն թանգարան,համերգասրահ,գրադարան ու այլ մշակութային օջախներ այցելող կույր,խուլ և քայլելու խնդիրներ ունեցող մարդկանց՝բերելով մի քանի կարծրատիպեր,որոնք կնպաստեն նրանց հասարակության այս կատեգորիայի մարդկանց լիարժեք մարդ զգալու նպատակով:
Իր խոսքում նա նշեց այն հանգամանքն ևս,որ դեռևս աֆրիկյան 7 երկիր չի ընդունել հաշմանդամության վերաբերյալ կոնվենցիան:
Դասախոսության ընթացքում անդրադարձ եղավ նաև մի շարք խնդիրների քննարկմանն,որոնք էին՝ «Ներառման գլոբալ հեռանկարները», «Հաշմանդամություն ունեցող անձանց հետ պատշաճ հաղորդակցությունը», «Ցածր բյուջեով հյուրընկալ միջավայր ստեղծելու համար ներառական միջոցառումների և ռազմավարությունների իրականացման տեխնիկան» և այլն թեմաներ:Իր ելույթի ընթացքում նա մասնավորապես նշեց հետևյալը.-Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ֆիզիկական մատչելի միջավայրի ապահովումն առաջանային է նրանց կողմից իրենց իրավունքներից ինքնուրույն օգտվելու տեսանկյունից:
Հաշմանդամություն ունեցող մարդկանց անխոչընդոտ տեղաշարժի հնարավորության ընձեռնումը համակարգային խնդիր է, որի հետևանքով կարող են սահմանափակվել հաշմանդամություն ունեցող մարդկանց կրթություն ստանալու, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու, մշակութային կյանքին մասնակցելու և այլ իրավունքների ինքնուրույն իրականացմանը»:
Ի վերջո նշենք,որ այս գեղեցիկ հանդիպումը տեղի ունեցավ հարց ու պատասխանի գեղեցիկ ու ակտիվ մթնոլորտում:Իր ելույթի վերջում օրվա բանախոսը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին ու կազմակերպիչներին՝հույս հայտնելով,որ մոտ ապագայում միասին կաջակցեն հասարակության այս խավին:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները՝Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջի